Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները: