Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կանի:
ArmLur.am-ը ԱԺ-ից տեղեկացավ, որ նիստի օրակարգում հանձնաժողովի նախագահի եւ տեղակալի ընտրության հարցն է:
Հիշեցնենք, որ մինչ այս ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Գեւորգ Պապոյանը, բայց նրա՝ գործադիր տեղափոխվելուց հետո այդ պաշտոնը թափուր է մնացել:
ArmLur.am-ը ավելի վաղ գրել էր, որ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար ՔՊ-ական պատգամավորները թեժ պայքար են սկսել:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար մտադիր է ինքնառաջադրվել ՔՊ-ական պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Հովիկ Աղազարյանը:
ՔՊ-ում այս պաշտոնի համար լավագույն թեկնածու դիտարկում են Արուսյակ Մանավազյանին, սակայն վերջինս դեռ վերջնական որոշում չունի՝ առաջադրվելու է՞, թե՞ ոչ, քանի որ այդ պաշտոնի համար կռիվ է տալիս Ծովինար Վարդանյանը: