Գեզարքունիքի մարզպետը համայնքային հողը նվիրատվությամբ հանձնում է պետությանը․ նախագիծը Կառավարության օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգի 14-րդ կետը Գույքի նվիրատվությունն ընդունելու, գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին է։

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյանը, գրությամբ դիմել է Պետական գույքի կառավարման կոմիտե և ներկայացրել  Մարտունի համայնքի ավագանու որոշումը՝ «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի 2-րդ փողոց թիվ 20 հասցեում գտնվող 1.2554 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը, նրա վրա կառուցված դպրոցը, կաթսայատունը և պարիսպը Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ հանձնելու համաձայնություն տալու մասին»՝ համաձայն։ Առաջարկվում է ՀՀ  Գեղարքունիքի մարզ համայնք Մարտունի գյուղ Վաղաշեն 2-րդ փողոց 20 դպրոց հասցեում գտնվող, 5 033.64 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, ինչպես նաև  դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.2554 հեկտար մակերեսով հողամասը նվիրատվության կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։

Հիմք ընդունելով Մարտունի համայնքի ավագանու կողմից կայացված որոշումը մշակվել է «Գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է ընդունել նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և Գույքն ամրացնել Կոմիտեին։

Էմմա Միքայելյան




Լրահոս