ԱՂՔԱՏ ՀԱՐՍԱՆԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սիրողական նվագախմբերից մեկը վերջերս է վերադարձել Սոչիից, ուր նվագել է տեղի հայերից մեկի հարսանիքին: Հարսանիքի տերը հոգացել է  նվագախմբի եռօրյա ուղեւորության ծախսերը, նաեւ հարսանիքի օրը նվագելու համար 4 հոգանոց խմբին վճարել 80.000 ռուբլի (960 հազար դրամ): Տղաները վկայում են, որ Տավուշի մարզում այդքան գումար վաստակում են 8 հարսանիքի նվագելուց հետո: «Նվագախմբի տղաներն» ասացին, որ Ռուսաստանի հայկական հարսանիքներում երաժիշտներին մեծ հարգանքով են վերաբերում: Նրանք անկեղծորեն «կիսվեցին», որ իրենցից ավելի թույլ ունակություններով հայ նվագողները, որոնք հիմնական բնակության համար Ռուսաստան են տեղափոխվել, մի քանի տարում այնտեղ շքեղ տների եւ մեքենաների տեր են դարձել: Իսկ  իրենք Հայաստանում կարողանում  են միայն «տուն պահել»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս