ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հույս ունեմ՝ լոբի էլ կստանանք, մենակ քրգործեր չենք ստանա. Փաշինյանը՝ Պապոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը քննարկում է բուսաբուծության աջակցության ծրագիրը։ Ըստ այդմ, նախատեսվում է, որ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով կտրամադրվի 70․000 դրամ, եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85․000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100․000 դրամ, բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110․000 դրամ։

«Ո՞նց ենք անելու, որ սրա արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, և ոչ թե քրեական գործեր»,- հարցրել է վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանին։

Նախարարն էլ ներկայացրել է ընթացակարգը՝ շեշտելով, որ ցանքսը պետք է արվի միայն հավաստագրված սերմերով, ոչ թե՝ իրենց ուզած։

«Անկեղծ ասած, հիմա մտածում եմ՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք։ Հույս ունեմ՝ լոբի էլ կստանանք, միայն քրեական գործեր չենք ստանա»,- ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով հավաստագրված սերմերի վաճառքին։




Լրահոս