Փետրվարին անկանխիկ շրջանառությունը կազմել է 8.8 մլրդ դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հունվարին հետվճար ստացող 189.000 շահառու է եղել։ Փետրվարին դա կազմել է 220․584՝ շուրջ 30%–ով ավել». կառավարության նիստում տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։

«Դա պատմական մաքսիմո՞ւմն է»,- հետաքրքրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միանշանակ։ Ամեն ամիս պատմական մաքսիմում է, որովհետև անընդհատ աճում է»,- հայտնել է փոխնախարարը։ Նա տեղեկացրել է, որ անկանխիկ շրջանառությունը հունվարին 6.6 մլրդ դրամ է եղել, փետրվարին՝ 8.8 մլրդ։

«Իսկ դեկտեմբե՞րը»,- հարցրել է վարչապետը։

«Դեկտեմբերը, որպես կանոն, շատ է լինում՝ 7.5 մլրդ»,- ասել է փոխնախարարը։

«Հա, բայց փետրվարը դեկտեմբերին գերազանցել է։ Բայց դա կարևոր է, որովհետև հունվարին դեկտեմբերի նկատմամբ անկում կա, պարզ է՝ նոր տարուց առաջ էր, բայց փետրվարն, ամբողջական ամիս չլինելով, նկատի ունեմ՝ 29 օր, բայց արդեն գերազանցել է»,- նշել է վարչապետը։




Լրահոս