Ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Հովիկ Շահնազարյանն ընտրվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ: Այս մասին տեղեկացնում են Բարձրագույն դատական խորհրդից:

«Նշվածն այն հանձնաժողովն է, որին կարող եք դիմել, եթե որևէ դատավորի արարքում նկատում եք վարքագծային, էթիկական կամ որևէ այլ բնույթի խախտում:

Տվյալ դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմել Հանձնաժողովին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով կամ փոստային հասցե՝ 0009 ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս