
Այս պահին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ նիստ է անում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՔՊ-ականները ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հարցն են քննարկում:
Հիմնական թեկնածուներն են Արուսյակ Մանավազյանը, Ծովինար Վարդանյանը և Հովիկ Աղազարյանը. վերջինս ինքնաառաջադրվել է:
Հանձնաժողովի նախագահի հարցը նախ այսօր կքննարկվի ֆրակցիայի փակ նիստում, այնուհետև կհաստատվի՝ արդեն հաջորդ շաբաթ մեկնարկելիք քառօրյա նիստերի ժամանակ:
Քրիստինա Մուշեղյան