
Հյուսիսատլանտյան դաշինքը դեռևս չի տեսնում ուղղակի սպառնալիք Ռուսաստանի Դաշնությունից դաշինքի որևէ երկրի, այդ թվում՝ Ֆինլանդիայի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով դաշինքի անվտանգության մասին իր տարեկան զեկույցը։
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանից որևէ անմիջական ռազմական սպառնալիք չի տեսնում իր որևէ երկրի համար: Դա վերաբերում է նաև Ֆինլանդիային», – ասել է նա՝ ենթադրելով, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը «Ֆինլանդիան ավելի անվտանգ է դարձրել»: