
ArmLur.am-ը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վաղ առավոտյան քրեական վարույթի շրջանակներում քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանի տունը ևս խուզարկել է, որից հետո նոր իրավապահները մտել են քաղաքապետարանի համապատասխան բաժին։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Քնարիկ Պետրոսյանը ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչությունում բացահայտումներ են արել, որ կոնկրետ շինթույլտվություններ են տրվել, որոնք եղել են ապօրինի։
Քնար Մանուկյան