Armenian text to speach

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Բելգրադում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի A կարգի միջազգային մրցաշարում։

Մրցումների մեկնարկային օրը ռինգ է դուրս եկել 4 բռնցքամարտիկ, բոլորն էլ հաղթանակ են տարել։ 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը հաղթել է խորվաթ Մաթյե Զեբիչին, 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը՝ Ղազախստանի ներկայացուցիչ Տանկայ Եռասլիին, 71 կգ քաշային Զավեն Գալստյանը՝ կիպրոսցի Ռաֆայել Պաֆիսին իսկ 86 կգ քաշային Համլետ Հարությունյանը՝ սերբ Վալիկո Ռազնատովիչին։

Սակայն Գալստյանը մենամարտի ընթացքում վնասվածք է ստացել և չի շարունակի պայքարը։ Այսօր ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը։




Լրահոս