Ալեն Սիմոնյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կմեկնի Բրյուսել՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար:

««Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 19-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետևյալ կազմով.

Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ, Ազգային ժողովի նախագահ.

Աշխեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Ազգային ժողովի նախագահի խորհրդական.

Նելլի ՂՈՒԼՅԱՆ, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար.

Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ.

Արման ՄԿՐՏՉՅԱՆ, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ

Էդուարդ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 18-21-ը).

Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր.

Հրայր ՔԱԼԱՇՅԱՆ, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր»,- մասնավորապես ասված է ՀՀ ԱԺ նախագահի կարգադրության մեջ:




Լրահոս