ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարզահամերգային համալիրում կայացել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլի վիճակահանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարզահամերգային համալիրում այսօր կայացել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024 թվականի «4-ի եզրափակչի» վիճակահանությունը։

Կիսաեզրափակչում կկայանա Պորտուգալա-Իսպանիա երկու դիմակայություն։ «Բարսելոնան» և «Սպորտինգը» կմրցեն իրար հետ, իսկ եզրափակչի մյուս ուղեգիրը կվիճարկեն «Պալմա Ֆուտզալը» և «Բենֆիկան»: «Պալմա Ֆուտզալի» կազմում խաղում է Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերը։

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր խաղերը տեղի կունենան մարզահամերգային համալիրում:




Լրահոս