ՀԱՐՈՒՍՏԻ ՏՂԱ ՉԻ ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նանայի անձնական կյանքի մանրամասներից ոչ ոք տեղյակ չէ, բայց վերջին շրջանում պտտվող լուրերի համաձայն` նա նշանվել է: Հարցի պատասխանն իմացանք հենց իրենից. «Ընկեր ունեմ, ում հետ դեռ ընկերություն ենք անում, միգուցե մի գեղեցիկ օր լսեք նաեւ մեր ամուսնության լուրը: Մի քանի տարի առաջ նշանված եղել եմ, բայց նշանս հետ եմ տվել: Այդպես ուզեցի: Ընկերս մեր բնագավառից չէ: Ո՛չ հարուստի տղա է, ո՛չ էլ ես եմ վազում հարստության հետեւից: Հարաբերություններում ինձ համար կարեւոր են զգացմունքները, սերն ու հարգանքը: Կարեւորն իրար հասկանանք եւ սիրենք: Մնացած ամեն ինչ ինքն իրենով կհարթվի»:




Լրահոս