Մարտի 14-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ:
Խմբակցությունը որոշում է կայացրել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Ծովինար Վարդանյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր. ArmLur.am-ի տեղեկություններով՝ խմբակցության որոշմամբ հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեժ պայքարից հետո ընտրվել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը:
Հիմնական թեկնածուները եղել են Արուսյակ Մանավազյանը, Ծովինար Վարդանյանը և Հովիկ Աղազարյանը. վերջինս ինքնաառաջադրվել է:
Նշենք, որ հանձնաժողովի նախագահի հարցը պետք է արդեն վերջնական քննարկվի եւ հաստատվի ԱԺ քառօրյա նիստում: