ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման սպառնալիքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ հետախուզությունը նախազգուշացրել է Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման սպառնալիքի մասին` Նախիջևանին կապող ցամաքային միջանցք ստանալու համար, X-ում հաղորդել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմը։

«Լեռնային Ղարաբաղի կառավարման անցումն ադրբեջանցիներին և Ադրբեջանի՝ Նախիջևանին կապող ցամաքային միջանցք ստանալու պահանջը կմեծացնեն զինված առճակատման ռիսկը»,- ասված ԱՄՆ սպառնալիքների տարեկան զեկույցում:

Չնայած Երևանի հետ խաղաղ բանակցություններին, Բաքուն իր նպատակներին հասնելու համար կարող է ռազմական ճնշումներն օգտագործել, կարծում է հետախուզությունը: Ըստ զեկույցի, հարձակումը կարող է սահմանափակ լինել ժամանակի և ինտենսիվության առումով: Էսկալացիայի սպառնալիքը հետախուզությունը կապել է Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի սեպտեմբերյան հարձակման և այնտեղից հայերի բռնի տեղահանման հետ։

«Տարածաշրջանի էթնիկ հայ բնակչության մեծ մասի արագ ելքը և կառավարության ինքնալուծարումը թույլ տվեցին Բաքվին առաջ տանել տարածաշրջանն Ադրբեջանին ինտեգրելու ծրագրերը՝ փաստացի բացառելով ԼՂ հարցը երկկողմ խաղաղ օրակարգից»,- գրված է զեկույցում:

ԱՄՆ ազգային անվտանգության Համաշխարհային սպառնալիքների մասին տարեկան զեկույցն արտացոլում է ԱՄՆ պետական հաստատությունների հավաքական դիրքորոշումը, որոնք զբաղվում են հետախուզությամբ:

Զեկույցը նախատեսված է քաղաքական գործիչների, զինվորականների և ներքին իրավապահ մարմինների աշխատակիցների համար:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվին մեղադրել էր լայնածավալ պատերազմ սկսելու փորձի մեջ։ Ադրբեջանցի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին մարտի 5-ին հայտարարել էր, որ, քանի դեռ «Երևանը ծանր սպառազինված չէ, անհրաժեշտ է ռազմական գործողություն սկսել և գրավել Հայաստանի տարածքում գտնվող 8 գյուղերը»:

 




Լրահոս