Կապանի քաղաքապետի եղբայրը մի քանի անձանց հետ քաշքշել է պարեկներին. նրանց տարել են բաժին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ Կապանի քաղաքապետ Գեւորգ Պարսյանի եղբայրը՝ Գրիգորի Պարսյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում։

Մարտի 10-ին պարեկները իրենց մասնագիտական պարտականությունն են կատարել ու նկատել են անկանոն երթեւեկող մեքենայի։

Armlur.am-ին հասած լուրերի համաձայն՝ հրահանգել են վարորդը կանգնի, սակայն վարորդը չի ենթարկվել։

Ի վերջո պարեկներին հաջողվել է կանգնեցնել կարգազանց մեքենայի վարորդին ու արդյունքում՝ կանգնեցնելուց հետո, վարորդը եւ մեքենայի ուղևորները քաշքշել են պարեկներին։

Ըստ Armlur.am-ին հասած լուրերի՝ քաշքշողներից մեկը Կապանի քաղաքապետի եղբայրն է՝ Գրիգորի Պարսյանը։

Դեպքին ընթացք են տվել իրավապահները. միջադեպի մասնակիցներին տարել են ոստիկանության բաժին:

Քնար Մանուկյան




Լրահոս