Քննարկվել են Հայաստան-ՄԱԿ համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված ԿԶՆ տարածաշրջանային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ ԵՏՀ գործադիր քարտուղար, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Տատյանա Մոլչանի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ համագործակցությանը, Հայաստանում Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացմանը և այդ ուղղությամբ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ ծրագրային համագործակցության ընթացքին ու հեռանկարներին։

Կողմերը քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների համակողմանի և ներառական զարգացման, տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ ակտիվ համագործակցության հեռանկարները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընգդծել է Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրավական, փորձագիտական և տեխնիկական աջակցության կարևորությունը։

Նախարարի տեղակալն իր գործընկերոջը մանրամասն ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում վերականգնվող էներգետիկայի, կանաչ տնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ համագործակցությանը և թիրախային ծրագրերի իրականացմանը։




Լրահոս