Բնակարանի համար մորը թունավորե՞լ են (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Ռոբերտ Բարսեղյանն այսօր կառավարության շենքի առջև էր: Եկել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին տեսնելու, սակայն ինչպես հետո տեղեկացավ,  Կոստանյանի տեղակալն էր եկել կառավարության նիստին:

SAM_9497

SAM_9498

Armlur.am  լրատվականի թղթակցի հետ զրույցում նա ներկայացրեց իր խնդիրը: 2006-ին մոր մահից հետո  մոտ մեկ տարի հետո սեփականաշնորհել է իրենց ծնողների բնակարանը: «Դիմեցի գործկոմ,  որը ինձ տվեց քաղվածք, որի հիման վրա սեփականաշնորհվել է բնակարանը: Երբ դատապաշտպան  բռնեցի, նա պարզեց, որ այդ քաղվածքի որոշումը չկա»,- մանրամասնեց  քաղաքացին:

Թոշակառուն հիշում է, երբ մայրը մահացել էր, ինքը տեսել է ` ինչպես են  իր քույրն ու փեսան վիճում շտապօգնության բժշկի հետ: «Բժիշկն ասաց ինձ `  ձեր մայրը հանկարծամահ է եղել, պետք է տանենք դիահերձենք, ձեր քույրն ու փեսան թույլ չեն տալիս: Քրոջս ասի ` ինչի” թույլ չեք տալիս, ասաց  `  թող մեր մյուս քույրը ` Ռիտան, Օդեսայից գա, մենք կտանենք: Ասի լավ: Հետո Ռիտան զանգ է տալիս և ասում `  ես ռակով պառկած եմ Գերմանիայի հիվանդանոցներից մեկում: Տունը վաճառեք, փող ուղարկեք: Ես էլ ասի ` Գոհարն է էստեղ: Ռիտան էլ ասաց, որ Գոհարն ասում է, թե տունը դու ես սեփականաշնորհել: Ասի սուտ է ասում »,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Երբ Օդեսայում գտնվող քույրն իմացել է,  որ մորը հերձել են տանը, եղբորն ասել է.«Մամային թույնել են»: «Ես  հետո հիշեցի, որ փեսաս հորս մահից հետո ասում էր ` դե ճիշտ եղավ էլի, որ Գուրգենը մահացավ, ես էլ քեզ կգյուլլեմ: Մայրս ասաց `  ինչո՞ւ: Որովհետև դու կոմունիստ ես: Այ տղա, կոմունիստները քեզ տուն ու կրթություն են տվել, որ դու տենց անե՞ս»,- ասաց պրն Բարսեղյանը ` հավելելով, որ դրանից հետո իրենք այդ քրոջ հետ կապերը խզել են:

Քաղաքացին տեղեկացրեց, որ այս պահին դատ է ընթանում ` բնակարանը հետ վերադարձնելու համար: Դրանից հետո պետք  է հարուցվի քրեական գործ ` պարզելու թունավորման փաստը:

Ինչո՞ւ  է վստահ Ռոբերտ Բարսեղյանը, որ իր  մորը քույրը թունավորել է: «Քանի որ դիահերձել են տանը, իսկ տանը դիահերձելը դատի գործ է: Դա անգամ հաստատեց նաև Դերենիկ Դումանյանը»,- ասաց նա:

Ի դեպ, գործը ժամանակին քննել է քննիչ  Ղուկասյանը, ում Ռոբերտ Գալստյանը   մեղադրում է կաշառք վերցնելու համար:




Լրահոս