ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ում Ծովինար Վարդանյանի թեկնածությունը մեծ աղմուկով է ընդունվել. նիստը թեժ է անցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեկվա փակ նիստում որոշում է կայացվել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել պատգամավոր Ծովինար Վարդանյանի թեկնածությունը:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված է եղել նաև պատգամավորներ Արուսյակ Մանավազյանի և Հովիկ Աղազարյանի թեկնածությունները:
ՔՊ նիստում, սակայն, թեժ քննարկումներից հետո ձայների մեծամասնությամբ անցել է Ծովինար Վարդանյանի թեկնածությունը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ում Ծովինար Վարդանյանի թեկնածությունն իրականում մեծ աղմուկով է անցել:
Բանն այն է , որ ՔՊ-ում Ծովինար Վարդանյանն այնքան էլ ընդունելի կերպար չէ, ու նրան հարմար թեկնածու չեն դիտարկում՝ այդ կարևոր հանձնաժողովը ղեկավարելու համար:

Բացի սա, ՔՊ-ում Ծովինար Վարդանյանը սկանդալային կերպար է համարվում, ով թիմակիցների մեծ մասի հետ խնդիրներ ունի:
Փոխարենը ՔՊ-ում ավելի հակված են եղել Արուսյակ Մանավազյանի թեկնածությանը, քանի որ վերջինս, ի տարբերություն Վարդանյանի, ավելի ընդունելի կերպար է ՔՊ-ում ու ավելի հարմար թեկնածու է դիտարկվել:
ՔՊ-ականներին, սակայն, ասվել է, որ պետք է անցկացնեն Ծովինար Վարդանյանի թեկնածությունը:

Ինչ վերաբերում է Հովիկ Աղազարյանին, նրա թեկնածության օգտին ընդամենը 5 հոգի է կողմ քվեարկել:

Ք. Մ․




Լրահոս