Քիչ առաջ ArmLur.am-ն ահազանգ ստացավ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Մասնավորապես՝ այս պահին ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքում բունտ է հասունացել։ ՔԿՀ ծառայողները բռնության ենթարկելով կալանավորներին տանում են պատժախցեր։
Իսկ թե ինչ է պատճառը, առայժմ հայտնի չէ։
ՔԿԾ-ից ի պատասխան մեր հարցադրման, թե ինչ է կատարվել, հայտնեցին․
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի քանի կալանավորված անձ խախտել է ներքին կանոնակարգի պահանջները՝ ագրեսիվ վարքագիծ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով ծառայողների նկատմամբ։ Արդյունքում՝ նշված կալանավորված անձինք, ըստ սահմանված կարգի, տեղափոխվել են պատժախցեր»։
Քնար Մանուկյան