Եթե էշերը չկառավարեն երկիրը…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության  յուրաքանչյուր  նիստի օրը գյուտարար, հավերժական շարժիչի հեղինակ Հենրիկ Մխիթարյանը իր բողոքի ձայնն է բարձրացնում ` կոչ անելով հրաժարվել նոր ատոմակայանի կառուցումից, քանի որ կարելի է անսպառ այլընտրանքային էներգիա ստանալու համար լեռնային արագահոս գետերի ջուրն օգտագործել:

Armlur.am լրատվականի թղթակիցը  պրն Մխիթարյանից հետաքրքրվեց `  արդեն երկար ժամանակ է  նա պայքարում է, որ իր  առաջարկն օգտագործեն իշխանությունները, սակայն արդյունք չկա:

Գյուտարարն  իր առաջարկները չօգտագործելը համարեց  նախանձի դրսևորում: «Նախանձից մեռնում են: Ակադեմիայում տվել եմ թղթերը»,- ասաց Մխիթարյանը: Նրա կողքին կանգնած մի այլ քաղաքացի էլ ասաց. «Արդյունքը կլինի այն ժամանակ, երբ երկիրը խելոք մարդիկ ղեկավարեն, ոչ թե էշերը»:

Գյուտարարն ասաց, որ  Արցախում հիդրոէլեկտրակայաններ են կառուցում: «Ես գնալու եմ այնտեղ, որ  իմ ասած ձևով կառուցեն, 100 – ավոր ատոմայականի էլեկտրաէներգիա կստանանք»,-ասաց  գյուտարարը:

 

 

 




Լրահոս