Հաջորդ շաբաթ՝ մարտի 19-ից, կմեկնարկեն ԱԺ նիստերը:
Վարչապետը և նախարարները կգնան խորհրդարան՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու:
Այս շաբաթ զեկույցը քննարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովներում:
Armlur.am-ը տեղեկացավ, որ նիստերի օրակարգում լինելու է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացուﬓեր եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացուﬓեր եւ փոփոխություններ կատարելու մասին և այլ օրենքի նախագծեր:
Երկուշաբթի օրը նախագծերը հաստատելու համար ԱԺ խորհուրդը նիստ կանի:
Քրիստինա Մուշեղյան