Շատ դեպքերում խաբել են, իրենց խոսքի տերը չեն եղել. քաղաքագետը՝ ԱԳ նախարարի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 15-ին ԱԺ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ՀՀ-ի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ տարածքից որևէ բան որևէ մեկին հանձնելու վերաբերյալ։

«Մենք Տավուշի մարզի գյուղերը հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»,-նշել է նա։

ԱԳ նախարարի խոսքով՝ ՀՀ-ն ու Թուրքիան այժմ արձանագրություններ են փոխանակում Անիի պատմական կամրջի համատեղ վերանորոգման մասով։

ՀՀ-ն որոշակիորեն սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի դեռ հայկական կողմի բարձրացրած հարցերի պատասխանները չեն ստացվել։

ՀՀ-ի համար մինչև այս պահն անհասկանալի է, թե ինչպես են պատկերացնում ՀԱՊԿ-ի գործընկերները Հարավային Կովկասում իրենց պատասխանատվության գոտին։

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու նպատակով.

«Մենք տարիների ընթացքում բազմաթիվ պատճառներ ունենք չհավատալու իրանց, շատ դեպքերում խաբել են, իրենց խոսքի տերը չեն եղել, ասել մեկ բան, մեկ այլ բան է կատարվել, դա արձանագրելով կարելի է ասել, որ իրենց խոսքերը որևէ հիմք չեն ներկայացնում ճշմարտությունը իմանալու համար»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս