
Մարտի 14-ին Նորվեգիայում Հայաստանի դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Նորվեգիայի թագաժառանգ-ռեգենտ Հաակոնին։Այս մասին տեղեկացնում են Նորվեգիայում ՀՀ դեսպանությունից:
Թագավորական պալատում տեղի ունեցած արարողությանը հաջորդել է թագաժառանգ-ռեգենտի և ՀՀ դեսպանի առանձնազրույցը: