
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մի շարք հանդիպումներ կունենա երկրի պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում կքննարկի Ադրբեջանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև համագործակցության հարցերը:
Ավելի վաղ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ առաջիկայում նախատեսում է այցելել Վրաստան: