ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ՝ ՊՆ-ՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուշեղ Մելոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2022 թվականի օգոստոսի 24-ի հրամանով, նշանակվել է ՀՀ ՊՆ Ն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին: ՀՀ զինված ուժերի «Ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում, ի թիվս այլնի, ունենալով իրեն ենթակա ծառայողներ, պատասխանատու լինելով գումարտակի ռազմական տեխնիկայի եւ նյութական մյուս միջոցների վիճակի եւ անվթարության համար, ունենալով գումարտակի տնտեսությունը ղեկավարելու, վերջինիս ստորաբաժանումներում եղած սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ ռազմամթերքը գիտենալու, դրանց ճիշտ շահագործումը կազմակերպելու եւ առնվազն երեք ամիսը մեկ անգամ դրանց առկայությունը, վիճակն ու հաշվառումն անձամբ ստուգելու պարտականություններ, այդպիսով հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր իշխանական եւ ծառայողական լիազորությունները՝ փաստացի իրեն վստահված գույքի՝ իր ղեկավարած գումարտակի տրանսպորտային միջոցների համար հատկացված դիզելային վառելիքի հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ 2022 թվականի հոկտեմբերից մինչեւ 2023 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում գումարտակին հատկացված ավտո-մեքենաներից, հիմնականում՝ «Կամազ 43114» մակնիշի, ՊՆ 63-78 Շ, «Ուրալ 4320-10» մակնիշի, ՊՆ 25-03 Տ զինհամարանիշների ավտոմեքենաներից մաս-մաս հափշտակել է խոշոր չափերով՝ 506.558.168 ՀՀ դրամ արժողությամբ ընդհանուր 1.200 լիտր դիզելային վառելիք, որը տեղափոխել է զորամասի հրամանատարական դիտակետի հետնամաս, պահեստավորել թվով 6 տարրաների մեջ: Այնուհետեւ Մուշեղ Մելոյանը հափշտակված դիզելային վառելիքը 2023 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին իր «Պիկապ» տեսակի ծառայողական օգտագործման ավտոմեքենայով մաս-մաս՝ յուրաքանչյուր անգամ 600-ական լիտր ծավալով, տեղափոխել է ՀՀ ՊՆ Ն զորամասի թիկունքի ղեկավարման կետ եւ հանձնելով իր անմիջական ծառայողական ենթակայության տակ գտնվող՝ ՀՀ ՊՆ Ն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար Կամո Սարգսյանին՝ հանձնարարել է վաճառել այն ու ստացված գումարը հանձնել իրեն:

 

Կամո Սարգսյանը, կատարելով Մուշեղ Մելոյանի հանձնարարությունը, 2023 թվականի հունվարին 600 լիտր դիզելային վառելիքը վաճառել է չպարզված անձանց եւ ստացված 240.000 ՀՀ դրամ գումարն ամբողջությամբ տվել է Մուշեղ Մելոյանին, իսկ 2023 թվականի փետրվարին Մուշեղ Մելոյանի կողմից նրան փոխանցված վառելիքի գումարը վճարելու համար «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲ ընկերությունից 2023 թվականի փետրվարի 16-ին ստացել է 301.000 ՀՀ դրամ վարկ, որից 240.000 ՀՀ դրամը տվել է Մուշեղ Մելոյանին, իսկ վառելիքն օգտագործել է սեփական կարիքների համար:

Այսինքն՝ Մուշեղ Մելոյանին վերագրվում է հանցանքի կատարում՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:

Բացի այդ, պաշտոնատար անձ Մուշեղ Մելոյանը, անտեսելով փաստացի իրեն վստահված՝ ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակին հատկացված եւ թիկունքի ղեկավարման կետում պահվող գումարտակի նյութական միջոցները պահեստարան տեղափոխելու վերաբերյալ զորամասի հրամանատարի թիկունքի ապահովման գծով տեղակալից ստացած հանձնարարությունը, օգտագործելով իր իշխանական եւ ծառայողական լիազորությունները, դրանցով պայմանավորված ազդեցությունը, փաստացի իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ 2023 թվականի ապրիլին հանձնարարել է իր անմիջական ծառայողական ենթակայության տակ գտնվող՝ ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի նյութատեխնիկական ապահովման դասակի հրամանատար Կամո Սարգսյանին նյութական միջոցները գաղտնի տեղափոխել եւ պահել առանձնացված վայրում:

Կամո Սարգսյանը, գիտակցելով Մուշեղ Մելոյանի կողմից վստահված գույքը հափշտակելու հանգամանքը, պատրաստակամություն է հայտնել կատարելու վերջինիս հանձնարարությունը եւ նախապես խոստացել է պարտակել հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները՝ հափշտակված նյութական միջոցները:

Այնուհետեւ Կամո Սարգսյանը Մուշեղ Մելոյանի կողմից վստահված գույքը հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ ժամանակավոր անհատույց օգտագործման համար ձեռք է բերել Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի 6-րդ փողոցի 19-րդ տանը կից ավտոտնակը, որից հետո զորամասից հափշտակված նյութական միջոցները, այն է՝ խոշոր չափերով՝ ընդհանուր 3.430.200 ՀՀ դրամ արժողությամբ ձմեռային բաճկոնները, ձմեռային տաբատները, զինվորական համազգեստները, զրահաբաճկոններն ու դրանց ներդիրները, քնապարկերը, պառկելաթախտը, ճտքավոր կոշիկները, կաճյակները, զինվորական գոտիները, շապիկները, անթեւ բաճկոնները, անձրեւանոցները, քողարկիչները, քողարկման ցանցերը, ձմեռային դիմակները, ականջակալները, ենթաօձիքները, պաշտպանական միջոցները, կապի միջոցները, դրանց մարտկոցները, լիցքավորման սարքերը, ակնոցները, ուսապարկերը, փամփշտատուփի պայուսակները, հակագազերը, ձմեռային ձեռնոցներն ու ձմեռային գլխարկները, ձեռքի եւ ոտքի պաշտպանիչները, ոտքի ձնապաշտպանիչները, զինվորական սաղավարտերը, ձմեռային կոշիկի տակդիրները, ձեռնոցները, անկողնային ու հիգենայի պարագաները տեղափոխել ու պահել է նշված ավտոտնակում: Այդկերպ Կամո Սարգսյանը, նաեւ միջոցները՝ հափշտակված առարկաները պահելու համար նախատեսված պահեստարան տրամադրելով, օժանդակել է Մուշեղ Մելոյանի կողմից խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելուն: Դրանից հետո՝ մինչեւ 2023 թվականի օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածը, հափշտակված նյութական միջոցները չեն հանձնվել զորամասի զինծառայողներին եւ տնօրինվել են Մուշեղ Մելոյանի հայեցողությամբ, իսկ նշված օրը հայտնաբերվել եւ առգրավվել են հիշյալ պահեստարանում կատարված խուզարկությամբ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՄԱՀԱՑԱԾՆԵՐԸ՝ ՄԱՅՐ ՈՒ ԴՈՒՍՏՐ

Մարտի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի շենքերից մեկի բնակիչները առավոտվանից չեն պատասխանում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի եւ դասակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար Արման Զատիկյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանզատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Կիրակոսյանն ու Արմեն Հարությունյանը:

Ժամանել է նաեւ ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ:

Փրկարարները ոստիկանների ու պարեկների ներկայությամբ բացել են 58 Բ շենքի նշված բնակարանի դուռը, որը ներսից բանալիով փակված է եղել, եւ բանալին փականի վրա է գտնվել, դուռը բացելուց հետո հյուրասենյակի հատակին բերանքսիվայր հայտնաբերել են 2 դի:

Ահազանգով ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի եւ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածները նշված տան բնակիչներ 84-ամյա Ալբինա Ղ.-ն է եւ 59-ամյա Նաիրա Հ.-ն:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Բնակարանի միջանցքում առկա է եղել գազի վառարան՝ գազը վառած վիճակում:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու դուստր են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 




Լրահոս