Մոտավորապես 10.000 ոստիկաններ և ժանդարմներ Ալժիրի իշխանության որոշումով տեղակայվել են մայրաքաղաքից 600 կմ հարավում գտնվող Գարդայում: Անցած շաբաթ միջէթնիկական բախումներ սկսեցին բերբերների ու տեղացի արաբների միջև:
Իրավիճակի սրացումը տեղի է ունեցել նախագահական ընտրություններին ընդառաջ, որոնց առաջին փուլը տեղի կունենա ապրիլի 17-ին:
Օրինապահներին հանձնարարված է վերականգնել կայունությունը և օրենքի գերակայությունը քաղաքում, բռնության դեպքեր թույլ չտալ, ինչպես նաև դիակապտության և ավազակության դեպքերը բացառել:
Ներկա պահին Գարդայում դպրոցները դեռ փակ են: Մի շարք թաղամասերում բախման մասնակիցները բարիկադներ են կառուցել:
Բժշկական ծառայությունների տեղեկություններով, մի քանի օրվա բախման հետևանքներով մահացել է երեք մարդ, իսկ 200-ը ստացել են վնասվածքներ: Անկարգությունների պատճառով հարյուրավոր տներ ու խանութներ են վնասվել:
Ալժիրի Ներքին գործերի նախարար Թայեբ Բելաիզը խոստացել է գտնել մեղավորներին և բախումների հրահրիչներին, տեղեկացնում է լրատվականը: