Ադրբեջանի և Իրանի նախագահները կհանդիպեն սահմանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի և Իրանի նախագահները կայցելեն Խուդաֆերին։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին։

«Հուսով եմ, որ երկու երկրների էներգետիկայի նախարարները շուտով կհանդիպեն՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար։ Երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ սահմանին տեղի կունենա Խուդաֆերին և Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանների և համապատասխան ամբարտակների բացման արարողությունը»,- ասել է դիվանագետը։

Դեսպանը նշել է, որ աշխատանքները կշարունակվեն նաև Արազի կամրջի անցակետի, ինչպես նաև Աղբենդայի կամրջի վրա գտնվող ճանապարհային և երկաթուղային գծի արագ շահագործման հանձնելու ուղղությամբ:




Լրահոս