Ուկրաինան մտադիր է խաղաղության գագաթնաժողով անցկացնել առանց Ռուսաստանի մասնակցության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան ասել է, որ Կիևը դիտարկում է ուկրաինական հարցի լուծման համար առաջին խաղաղության գագաթնաժողովի անցկացումը բացառապես առանց Ռուսաստանի մասնակցության, և նշել է, որ ուկրաինական իշխանությունները հնարավոր են համարում Մոսկվայի մասնակցությունը երկրորդ գագաթնաժողովին՝ որոշակի պայմաններով։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով խաղաղության գագաթնաժողովը Ռուսաստանի մասնակցությամբ։ Նա հիշեցրել է, որ Սևծովյան նախաձեռնությունը հնարավորություն է տվել կանխել համաշխարհային պարենային ճգնաժամը։

«Ուկրաինան շատ հստակ դիրքորոշում ունի, և այն չի փոխվում, չնայած արված հայտարարություններին, ի դեպ, դրանք շատ չեն, բայց դրանք իսկապես կան, որ Ռուսաստանը այս փուլում արդեն պետք է մասնակցի որոշ քաղաքակիրթ ձևաչափերի։ Ռուսաստանը հաստատ չի մասնակցի Խաղաղության գլոբալ առաջին գագաթնաժողովին», – Ժովկվայի խոսքերն է մեջբերում ուկրաինական «Ուկրինֆորմ» գործակալությունը:




Լրահոս