«Աննորմալ արարք է»․ Զախարովան արձագանքել է Միշելի՝ Պուտինին ուղղված հեգնական շնրոհավորանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների վաղաժամ ամփոփումը աննորմալ արարք է համարել։ Ըստ նրա՝ դա արվելու է որպես 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների խայտառակությունը լռեցնելու փորձ։

Այս մասին գրում է  ՌԻԱ Նովոստին։

Զախարովայի խոսքով՝ ընտրությունների արդյունքները նորմալ մարդիկ մեկնաբանում են միայն գործընթացի ավարտից հետո․ «Ըստ երևույթին, «արևմտամետները» որոշեցին վրեժ լուծել 2016 թվականի իրենց ամոթի համար, երբ շտապեցին շնորհավորել Քլինթոնին ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտից առաջ, և ի վերջո հաղթեց Թրամփը… Հիմա ուզում են ցույց տալ իրենց գիտակցությունը և ցուցադրել ճշգրիտ կանխատեսումներ, բայց չեն ճանաչում Ռուսաստանի միասնությունը, կարող են, հակառակ դեպքում ստիպված կլինեն ընդունել սեփական կորուստը»։

Հիշեցնենք՝ երեկ, երբ ՌԴ-ում մեկնարկել էր նախագահական ընտրությունները, Շառլ Միշելը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինի վերընտրվելը ՌԴ նախագահի պաշտոնում չի համարում ժողովրդավարական կամքի արտահայտություն՝ նախապես շնորհավորելով նրան «հաղթանակի» կապակցությամբ։

Միշելը հեգնանքով շնորհավորել է Պուտինին առաջիկա անվիճելի «հաղթանակի» կապակցությամբ․ «Ցանկանում եմ շնորհավորել Վլադիմիր Պուտինին այսօր մեկնարկող ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ. Առանց ընդդիմության, առանց ազատության, առանց ընտրության»։




Լրահոս