
Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ) Բելգորոդի շրջանի երկնքում ոչնչացրել են երկու անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։
«Մարտի 16-ին, Մոսկվայի ժամանակով մոտ 08:30-ին, Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռի տիպի անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչություն իրականացնելու փորձը կասեցվել է։ Հերթապահ ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական երկու անօդաչու թռչող սարքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։