Քանի դիմում է ներկայացվել Տավուշի և Արարատի սահմանամերձ բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար. մանրամասնում են մարզպետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարության 09.06.2022թ. 842-Լ որոշման համաձայն՝ պետությունն ամբողջությամբ կմարի քաղաքացու տան հիպոտեկային վարկը, եթե տան նախահաշիվը չգերազանցի 16 մլն դրամը և այն կառուցվի սահմանամերձ բնակավայրերում: Պարզելու համար արդյոք քաղաքացիները հետաքրքրված են պետության կողմից առաջարկվող ծրագրին՝ ArmLur.am-ը փորձել է կապ հաստատել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ:
«12.03.2024թ. դրությամբ մարզի համայնքապետարանների կողմից շահառուներին տրվել է թվով 384 շինարարության թույլտվություն, որից՝ 187-ը՝ Իջևան համայնքում, 163-ը՝ Նոյեմբերյան համայնքում, 34-ը՝ Բերդ համայնքում»,- տեղեկացրեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գևորգյանը:
Նույն հարցով ArmLur.am-ը դիմել է նաև Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանին, սակայն մարզպետարանից դիմումների ընթացքից տեղեկություն չհայտնեցին, նշելով, որ քաղաքացին ծրագրի շահառու դառնալու համար դիմումը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

 

Նանիկ Աղասյան




Լրահոս