Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում, «Արծվի թևերի» մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Պողոսյանի վարած Mercedes G500 և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Հրայր Մհերյանի վարած ZIL մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Ըստ նախնական տեղեկություն վթարի մեղավորը եղել է ZIL-ի վարորդը ով փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս վարորդի համար, ինչ էլ դարձել է վթարի պատճառ։