Ավստրալիայում նախազգուշացվել է հեղեղումների մասին՝ «Մեգան» մերձարեւադարձային ցիկլոնի հետ կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավստրալիայի հյուիսիսային Թոփ-Էնդ տարածքում գոյացել է մերձարեւադարձային ցիկլոնը, տարածքի բնակիչներին նախազգուշացրել են, որ պատրաստ լինեն հեղեղումների, տեղեկացրել է Australian Associated Press-ը։

«Մեգան» ցիկլոնը գոյացել է Կարպենտարիա ծոցի վրա եւ շարժվում է դեպի հարավ-արեւելք, տեղեկացրել են օդերեւութաբանական բյուրոյում։

Շաբաթ օրը գրանցվել է քամու ուժգնացում՝ 120 կմ/ժ արագությամբ։

Բյուրոյի կանխատեսմամբ՝ մեկ գիշերում ցիկլոնը կուժեղանա՝ հասնելով երկրորդ կարգի, իսկ կիրակի երեկոյան՝ երրորդի։

125 կմ/ժ արագությամբ կայուն քամիները կարող են ուժեղանալ կիրակի ուժեղ անձրեւների հետեւանքով, որոնք սպասվում են հանգստյան օրերին Թոփ-Էնդում։

Ամենաուժեղ տեղումները լինելու են շաբաթ, ծովափին եւ կղզիներում, իսկ կիրակի դրանք կտարածվեն երկրի խորքում, Կարպենտարիա շրջանում։

Ցամաք դուրս գալով՝ բնական երեւույթը կթուլանա եւ կտեղափոխվի արեւմուտք՝ հասնելով նվազագույնի, քամու եւ անձրեւների թուլացման։

Սա վերջին մի քանի ամիսներին երկրորդ մերձարեւադարձային ցիկլոնն է։ Անցած ամիս «Լինքոլն» ցիկլոնը հատել էր տարածքի ափը Կարպենտարիայի ծոցի հարավային մասում՝ իր հետ բերելով ուժեղ քամիներ եւ հորդ անձրեւներ։




Լրահոս