«Հայաստանը և ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով Բրյուսելի Ազատ Համալսարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելի Ազատ Համալսարանում (ULB) տեղի է ունեցել «Հայաստանը եւ ԵՄ-ն՝ ԼՂ հայաթափումից հետո» խորագրով համաժողով, որը կազմակերպվել է «Նաիրյան» միության եւ Բրյուսելի Ազատ համալսարանում ՄԱԿ-ի համայնքի ջանքերով։ Համաժողովի բանախոսն էր Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դեսպանն ուսանողներին ներկայացրել է 1988-2023 թվականների ընթացքում տեղի ունեցած զարգացումները, ԼՂ պատմությունն՝ իր բոլոր շերտերով՝ շարժում, պատերազմներ եւ բանակցություններ։

Դեսպանն անդրադարձել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացում ՀՀ տեսակետներին, ԵՄ հետ երկկողմ հարաբերություններին, համագործակցության խորացմանն ու ապագա համատեղ ծրագրերին։

«ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ շրջադարձ է դեպի Արեւմուտք, ոչ էլ շրջադարձ է դեպի Արեւելք: ՀՀ արտաքին քաղաքականությունը շրջադարձ է դեպի հայոց պետական շահը», – նշել է դեսպան Բալայանը։

Ներկա ուսանողներից շատերին հետաքրքիր էր իմանալ Հայաստանի ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածությունը։ Տիգրան Բալայանն իր պատասխաններում շեշտել է՝ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն է պատրաստ դա անել։




Լրահոս