Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Արտաշատ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել FAV մակնիշի ավտոբուսին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՊԱԶ»-ի վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է նախ «Արտաշատ» բժշկական կենտրոն, ապա՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնել է քրեական վարույթ։ Shamshyan.com-ը հայտնում է, որ FAV ավտոբուսը սպասարկում է Նորաշեն-Երևան թիվ 462 երթուղին:«ՊԱԶ»-ում վարորդը եղել է միայնակ, իսկ FAV-ում եղել են ուղևորներ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։