Աֆղանստանի հյուսիսում «Թալիբան» շարժման հրամանատարն է ոչնչացվել: Այս մասին հայտնել է Ներքին գործերի Նախարարությունը:
Նախարարության տվյալներով, մոլլա Շիրին Աղան ու չորս ահաբեկիչներ սպանվել են Քաբուլից 250 կմ հեռավորությամբ գտնվող Կունդուզի շրջանում ՝ կառավարական զորքերի կողմից իրականացվող հակաահաբեկչական օպերացիայի ժամանակ:
Վերջին 24 ժամում ամբողջ երկրի տարածքում ոչնչացվել են շուրջ 18 ահաբեկիչ, մի քանի տասնյակը ձերբակալվել է:
«Աղան ու իր համախոհները վերջին մի քանի տարին զինված պայքար էին մղում կառավարության դեմ: Նրա լիկվիդացումը այս շրջանում նրանց հակակառավարական շարժմանը մեծ հարված էր»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչ Աբդուլլա Տալվարը:
Նշվում է նաև, որ գիշերային մաքրումների ժամանակ մեծ դիմադրություն են ցույց տվել իսլամիստները: Բախումների արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, իսկ երկուսը ստացել են ծանր վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց:
Իր հերթին թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մոջջահեդը հաստատել է մոլլա Շիրին Աղայի մահվան լուրը: Ընդ որում, ըստ նրա խոսքերի ՝ ոստիկանության կողմից զոհերի քանակը հասնում է ութի: