
Եկեղեցին գալստյան է կոչում Մեծ պահքի 6-րդ կիրակին։ Այդ օրը եկեղեցին հիշատակում է Փրկչի առաջին գալուստը և անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին:
Առաջին անգամ Տերը եկավ որպես Փրկիչ, ծառայի կերպարանքով, երկրորդ անգամ կգա՝ որպես ահեղ Թագավոր: Երկրորդ գալստյամբ Քրիստոս նորոգելու է տիեզերքը և պսակելու իր սրբերին, հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։