
ՌԴ նախագահի ընտրությունների քվեարկության համար ընտրատեղամասերը ՀՀ-ում կբացվեն մարտի 17-ին ժամը 08.00-ին և կաշխատեն մինչև 20.00-ն։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:
Երևանի թիվ 8026 ընտրատեղամասը գտնվում է դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, իսկ թիվ 8031 ընտրատեղամասը՝ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսարանում:
Նախագահական ընտրությունները Ռուսաստանում մեկնարկել են մարտի 15-ից և կտևեն երեք օր։
Ռուսաստանի նախագահի պաշտոնին հավակնում են ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը:
Պուտինն ու ՌԴ վարչապետն արդեն քվերակել են առցանց՝ դուրս չգալով իրենց աշխատասենյակից։