ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ․Ինչպես են զինված տղամարդիկ Ֆուչիկի փողոցում պայթուցիկը նետում, կրակոցներ արձակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը բացառիկ կադրեր է հրապարակել Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած կրակոցների եւ նռնակ նետելու միջադեպից:

Նախօրեին ArmLur.am-ը գրել էր, որ Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցեի կրակոցներից մեզ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես կրակոցները հնչել են երեխայի շուրջ առաջացած տարաձայնությունից: Վիճաբանողներից մեկի երեխային, որ առողջական խնդիրներ ունի, ծաղրել են ու դեպքին խառնվել են ծնողները, արդյունքում հնչել են կրակոցներ:

shamshyan.com-ը գրել էր, որ մարտի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից և հայտնել են որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ֆուչիկի փողոցի թիվ 6 հասցե որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել բժիշկները, պարեկներն ու քաղաքացիները։

Ոստիկաներն ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մոտ մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ։
Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։

ArmLur.am-ի տեղեկություններով այս միջադեպի գործով ձերբակալվածներ և պատասխանատվության ենթարկվածներ չկան։

 

 




Լրահոս