
Թուրքիայում ապօրինի խաղային ցանցի սեփականատերը՝ իրանական հանցավոր խմբի ղեկավարը, ձերբակալվել է թուրք իրավապահների կողմից, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Mehr գործակալությունը, Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է Սաիդ Ամիրիի կալանավորման մասին։
Նրան մեղադրում են կազմակերպված հանցավոր խմբավորում ղեկավարելու, ապօրինի մոլախաղերի և փողերի լվացման մեջ, ասել է նա։
Ամիրին կեղծ անձը հաստատող փաստաթուղթ է օգտագործել։ Նա թաքնվում էր Իզմիրում և փորձում էր փախչել Թուրքիայից։ Ամիրիից բացի ձերբակալվել է եւս չորս մարդ, վեցը ենթարկվել են քրեական պատասխանատվության։