ՌԴ նախագահական ընտրություններում մեծ հերթեր էին։ Ռուսաստանի դեսպանատները լրացուցիչ անձնակազմ են ուղարկել, որպեսզի մարդիկ կարողանան հասնել տեղամաս և իրենց կամքն արտահայտել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանք հերթեր էին կանգնել ուրբաթ օրը, շաբաթ օրը և կիրակի: Նրանք չեն մեկնել անգամ կիրակի օրը՝ ժամը 13:00-ից հետո։ Նրանք չեն ցրվել ու չեն ցրվում մինչև ուշ երեկո։ Նրանք եկել էին իրենց ձայնը տալու՝ օգտվելով այն հնարավորությունից, որը, չնայած Արևմուտքի բոլոր սպառնալիքներին, նրանց ընձեռել էր իրենց երկիրը՝ Ռուսաստանը։ Ում համար և ինչպես են քվեարկել, դա նրանց ազատ ընտրությունն է։ Բայց այն, որ նրանք մերժել են մարգինալացվածների կոչերը, ակնհայտ է բոլորի համար»,- գրել է Զախարովան։