«Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք»․ Ալիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մենք Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների ակտիվ փուլում ենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մինչ օրս հայ գործընկերների հետ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակման յոթ փուլ ենք անցկացրել»,- ընդգծել է նա։

Ադրբեջանի նախագահը հավելել է, որ արտգործնախարարների վերջին հանդիպումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների հանդիպումը սահմանների սահմանազատման հարցի շուրջ ցույց են տալիս, որ կարգավորման լավ հնարավորություն կա։

«Սա շատ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն կլինի Հարավային Կովկասում։ Սա կնշանակի, որ Կովկասում կգա խաղաղություն, երկար սպասված խաղաղություն»,- ասել է Ալիևը։




Լրահոս