
Հուսով ենք՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատուն խաղաղություն կձևավորվի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի ժողովուրդների, սևծովյան տարածաշրջանի և, ընդհանրապես, անդրատլանտյան անվտանգության համար։
«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղ գործընթացը և հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատուն խաղաղություն կհաստատվի»,- ասել է Ստոլտենբերգը։