ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ Երեմ Սիմոնյանը 2024 թվականի մարտի 15-ին ազատվել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Սիմոնյանը այս պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 27-ին։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մինչ Սիմոնյանին ազատելը ՀՀ վարչապետը ևս մեկ որոշում է ստորագրել, ըստ որի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը 2024 թվականի մարտի 22-26-ը ներառյալ գործուղելու են Չեխիայի Հանրապետություն՝ տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումներ ունենալու նպատակով։
2024 թվականի մարտի 29-ից մինչև ապրիլի 1-ը ներառյալ գործուղել Իսպանիայի Թագավորություն՝ Եվրահայկական 24-րդ խաղերի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև տեղի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումներ ունենալու նպատակով:
Էմմա Միքայելյան