ArmLur.am-ի հետ զրույցում Մարզպետ Ավագյանն ուշագրավ մանրամասներ հայտնեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանքի տակ գտնվող Արա Բադոյանի շուրջ կատարվող դեպքից։ Մասնավորապես, թե ինչու դատարանը նրան կալանքից չի ազատում։
«Թիվ ԵԴ1/0077/01/23 քրեական գործով տուժող, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի լիազոր ներկայացուցիչների կողմից ներկայացված դիրքորոշում. «Ստացվում է, որ եթե Արա Բադոյանին ազատության մեջ թողնելուց հետո առաջանա նույնաբնույթ իրավիճակ, ապա նա կարող է կրկին կատարել նույնաբնույթ արարքներ: Ընդ որում, ցավոք սրտի, նույնաբնույթ իրավիճակ կարող է առաջանալ, մասնավորապես հանրահայտ փաստեր են’ հրապարակավ հաստատված ՀՀ իրավասու մարմինների կողմից, որ ՀՀ դեմ պատերազմական բնույթի գործողությունների հավանականությունը շարունակում է մնալ բարձր, իսկ ՀՀ անվտանգության համակարգը դեռևս շարունակում է մնալ անբավարար նշված ռիսկերը արդյունավետ զսպելու համար, որոնց հետևանքով շարունակում է մնալ նաև հավանականությունը, որ ՀՀ իշխանությունները կարող են ստորագրել հայ ժողովրդի համար ծանր պայմաններով որևէ նոր փաստաթուղթ: Հետևապես իրատեսական է, որ կարող են տեղի ունենալ նաև նոր զանգվածային անկարգություններ: Ուստի բարձր է ռիսկը, որ Արա Բադոյանին ազատության մեջ թողնելու դեպքում, թեկուզ և Արա Բադոյանի կամքից անկախ պատճառներով, կարող են տեղի ունենալ զանգվածային անկարգություններ, որոնց նա կմիանա, քանի որ, գործի փաստերի համաձայն, նախկինում իրեն հայտնի նման որևէ հնարավորություն նա բաց չի թողել»:
Հիշեցնենք 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Ա.Բ-ն, 2020 պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել են մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ կատարվում են զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն, միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:
Ա.Բ-ի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, եւ նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդյունքում Ա.Բ-ն կալանավորվել է:
Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ-ն եւ, որը հավածել է Արարատ Միրոզյանին: Պարզեցինք, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչական դեպարտամենտը ներկայացված միջնորդությամբ նշել էր, թե իբր Արա Բադոյանը ոտքով մեկ անգամ հարվածել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ որպես այդ փաստի միակ և վճռորոշ ապացույց հղում անելով լրատվական կայքի յութուբյան տեսագրությանը:
Այսպիսով, ո՞ր տեսագրություն է Ազգային Անվտագության ծառայության ձեռքում հայտնվել: Նկատենք, որ Ազգային անվտանգության ծառայության ձեռքի տակ հայտնված տեսանյութում չի երևում Ա.Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի է ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը: Հարկ է նշել, որ տեսագրության մեջ առհասարակ տեսանելի չէ Արարատ Միրզոյանը:
Տեսագրության մեջ տեսանելի չեն նաև Արա Բադոյանի ոտքերը, քննչական դեպարտամենտը ոչնչով չպայմանավորված առաջնորդնելով զուտ ենթադրությամբ արձանագրել է «(…) ըստ ընդհանրական շարժի ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտվում է Արարատ Միրզոյանը, ինչից հետո (…) հեռանում է (…)», սակայն մեկ կարևոր որոշմամբ էլ նշվել է՝ «(…) ոտքով մեկ անգամ հարվածել է Արարատ Միրզոյանին»:
Այսպիսով ակնհայտ է, որ Արա Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու վերաբերյալ որևէ պատշաճ ապացույց առկա չէ, սակայն նա գրեթե 1 տարուց ավել գտնվում է կալանքի տակ ծեծի փորձի մեղադրանքի համար։
Քնար Մանուկյան