
Եվրամիության խորհուրդը մարտի 18-ի նիստում քննարկելու է Հայաստանին առնչվող երկու կարևոր հարց:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։
Նշվում է, որ Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների՝ Բրյուսելում ընթացող նիստի օրակարգում այլ հարցերի թվում կներառվեն Եվրամիության աջակցությունը Հայաստանին, Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորումը: