Պահքի ընթացքում թույլատրելի քաղցր. փանքեյք բուսական կաթով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Մեծ Պահքի երեսունյոթերորդ օրն է. այն սկսվել է Բուն Բարեկենդանից հետո՝ փետրվարի 12-ին:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում Պահքի ընթացքում թույլատրելի ճաշատեսակների և քաղցրեղենի բաղադրատոմսերի շարք, ինչպես նաև թույլատրելի սննդի և խմիչքի տեսակներ:

Փանքեյք. խորը ամանի մեջ մաղել 300 գրամ ալյուր և 1 թեյի գդալ փխրեցուցիչ, ապա ավելացնել 1 ճաշի գդալ շաքարավազ, 1 թեյի գդալ վանիլի փոշի կամ էքստրակտ, մեկ պտղունց աղ և խառնել: Ապա կամաց-կամաց ավելացնել 400 գրամ նուշի կամ սոյայի կամ բուսական ծագման այլ կաթ և շարունակել խառնել:

Խմորը պատրաստելուց հետո տապակի մեջ լցնել 1 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ և դնել գազօջախին՝ մեղմ կրակի վրա: Խմորից գդալով լցնել տապակի մեջ և թողնել 3-ից 4 րոպե, ապա շրջել մյուս կողմի վրա և 2-ից 3 րոպե կրկին թողնել կրակին:

Մատուցելիս վրան կարող եք ավելացնել հատապտուղներ, մեղր, բանան կամ ընկուզեղեն:

Բարի ախորժակ

Հուրի Բաղդասարյան




Լրահոս