Քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւսկոյ անունով հայտնի Արտյոմ Հարությունովը վաճառում է իրեն պատկանող անշարժ գույքը։
Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) դիմաց գտնվող Հալաբյան 41/2 հասցեի շինությունը երկար տարիներ համարվել է հանցավոր աշխարհի «հարկադիր կատարման» կենտրոններից, որը ժողովրդին հայտնի էր որպես Կանևսկոյի «ճշտի գրասենյակ»։ Այն հանվել է վաճառքի, ասել է թե Արտյոմ Կանևսկոյը անցնում է ընդհատակ, առավել նվազեցնելով իր դերակատարումը երկրի քրեամշակութային կյանքում։
Օրերս Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած միջադեպը, որտեղ պայթեցրել էին պայթուցիկ և կիրառվել էր հրազեն, լցրել է իրավապահների համբերության բաժակը և առաջիկայում ականատես կլինենք ոստիկանության առավել կոշտ քայլերի։
Հավելենք նաև, որ այդ հասցեում է բնակվում նաև Արտյոմ Կանեւսկոյը։
ArmLur.am-ը փորձեց կապվել Արտյոմ Կանեւսկոյի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։